Գյումրու քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյաների մոտ մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել. Aravot. am

Գյումրու քաղաքապետի ընտրության նախաշեմին՝ հոկտեմբերի 26-ին և 27-ին ձերբակալել էին Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ՝ Արթուր Հակոբյանին ու  ապօրինի շինարարության բաժնի պետի տեղակալ Հովհաննես Գևորգյանին։ Այս մասին գրում է Aravot.am-ը:

 

ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն,  նրանք ձերբակալվել էին  քաղաքացուց 2000 դոլար կաշառք պահանջելու ու կաշառք վերցնելու քրգործի շրջանակում․ Գյումրու  համայնքապետարանին պատկանող անշարժ գույքերից մեկը  բնակչին նվիրատվության տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար։

Լրատվամիջոցը հայտնում է, որ ձերբակալման անձանց պահպանման վայրում գտնվելիս՝ այս պաշտոնյաների մարմնի արտաքին զննության ժամանակ նկատվել են մարմնական վնասվածքներ՝ սպիներ ու վերքեր մարմնի բազմաթիվ հատվածներում․ որովայնի, աջ ու ձախ սրունքների, գլխի ծոծրակային հատվածում։ 

Քաղաքականություն