Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Նոյեմբերի 8-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսով քննարկել է երկկողմ և տարածաշրջանային օրակարգը, հաղորդում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարարները շարունակել են կարծիքների փոխանակումը Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի և Լեռնային Ղարաբաղում բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունման տարեդարձի նախաշեմին:
ՌԴ և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր:
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում հանդիպել են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է զորքերը հանի ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին. Sputnik
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայատան է տեղափոխել ադ...
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները. РИА Новости
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գա...