Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում հանդիպել են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից մեկ տարի անց Ժան-Իվ Լը Դրիանը ընդունեց Ջեյհուն Բայրամովին և Արարատ Միրզոյանին։ Նա նախ առանձին, ապա համատեղ հանդիպում է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության՝ այս բանակցությունների ընթացքում ֆրանսիացի դիվանագետը վերահաստատել է իր ցանկությունը՝ նպաստելու կողմերի միջև երկխոսության ակտիվացմանը՝ ի շահ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության։
Նա նաև ընդգծել է, որ «Ֆրանսիան հանդես է գալիս այդ նպատակին հասնելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ ջանքերի կողքին»։
Լը Դրիանը պատրաստակամություն է հայտնել քաղաքական մակարդակով բանակցություններ վարել Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերների հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է զորքերը հանի ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին. Sputnik
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայատան է տեղափոխել ադ...
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները. РИА Новости
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գա...
Արմեն Գրիգորյանը հայտնել է, թե որ ճանապարհով ադրբեջանցիները կարող են ՀՀ տարածքով հասնել Նախիջևան
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում նշեց, թե որ ճանապարհով ադրբեջան...