ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է զորքերը հանի ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ սահմանային վեճերի մասին խոսակցություններն անհեթեթ են և անիմաստ։ Չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա։
«Ադրբեջանը և նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը և պետականությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Իր խոսքով՝ այսօր մենք ցույց ենք տվել, որ մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել ամբարտավանության լեզվով։
Փաշինյանը հայտնել է, որ հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս․ ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա։ Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կլինեն ճշգրտված տեղեկություններ։
«Ադրբեջանը հանդիսանում է ագրեսոր պետություն և պետք է աներկբայորեն հանի զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից»,- ասել է նա։
Անդրադառնալով սահմանային իրադրությանը՝ Փաշինյանն ասել է, որ այս պահին սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին. Sputnik
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայատան է տեղափոխել ադ...
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները. РИА Новости
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գա...
Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում հանդիպել են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարա...
Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցություններն ավարտվել են. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը քիչ առաջ հայտնել է, որ Հայաստանի, ՌԴ, և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպու...