
Վանաձորի գերեզմանատանը դպրոցի տնտեսվարն ընկերուհու ներկայությամբ ինքնասպան է եղել. Shamshyan. com

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, ով hաjտնել է, որ Վանաձոր քաղաքի Շահումյան գյուղի գերեզմանատան տարածքում ծառից կախված դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, փրկարարները, ոստիկաններն ու քննիչները Շահումյան գյուղի նոր գերեզմանատան վերևի հանդամասում ծառից կախված հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ՝ 42-ամյա Վ. Վ-ի դին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա աշխատում էր Լոռու մարզի միջնակարգ դպրոցներից մեկում՝ որպես տնտեսվար և նա այդ քայլին դիմել է իր 35-ամյա ընկերուհու ներկայությամբ և ինքնասպանությունը կատարել է ճոպանի գործադրմամբ։
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։