Մահվան ելքով վթար. «BMW»- ի ղեկին եղել է 12-ամյա երեխա

«BMW»- ի 63-ամյա սեփականատերը հայտնել է, որ վթարի ժամանակ ավտոմեքենան վարել է իր 12-ամյա թոռը։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Հոկտեմբերի 30-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արարատի մարզի Արևշատ գյուղում իրար են բախվել «BMW» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ.

«ՎԱԶ 2107»-ի 56-ամյա վարորդ Արմեն Շախբազյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է, իսկ երեք ուղևորները և «BMW»- ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ժամը 23.10-ին ոստիկանություն է ներկայացել «BMW»-ի 63-ամյա սեփականատերը և տվել բացատրություն, որ վթարի ժամանակ ավտոմեքենան վարել է իր 12-ամյա թոռը։

Կատարվում է քննություն»,-ասված է հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն