
Մահացու վրաերթ Երևանում. Subaru-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել այլ մեքենայի. Shamshyan. com

Հոկտեմբերի 31-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 29-ամյա Հրաչյա Հայրապետյանը իր վարած Subaru մակնիշի ավտոմեքենայով, Ռոստովյան 9/2 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Բլեք Գոլդ Օիլ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանի եզրաքարին, որից հետո վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, հետիոտն, 58-ամյա Հրաչիկ Հովսեփյանին, այնուհետև բախվել Երևանի բնակիչ, 51-ամյա Վարդան Ալեքսանյանի կողմից կայանված Mitsubishi մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին առաջ ընթանալով, բախվել է առջևում կայանված, Երևանի բնակիչ, 25-ամյա Վահագն Խանպապյանի կողմից կայանված ԳԱԶ-330202 մակնիշի բեռնատարին:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վրաերթի ենթարկված Հ. Հովսեփյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը: Վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: