Հերթական ողբերգական ավտովթարը Երևան-Գյումրի մահաբեր հատվածում. Lexus-ը բախվել բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել. Shamshyan. com

Հոկտեմբերի 31-ին հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել ժողովրդին արդեն հայտնի՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի մահաբեր 50 կմ հատվածում:  

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ժամը 20:10-ի սահմաններում, Lexus մակնիշի ավտոմեքենան` դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, և մի քանի պտույտ շրջվել:   Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է: 

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած կնոջ ինքնությունը, ինչպես նաև՝ արդյոք նա է եղել վարորդը: 

 

Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավտոմեքենան վարել և տեղում մահացել է Գյումրիի բնակիչ, 44-ամյա Արմինե Գաբրիելյանը:   

 

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 20-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50 կմ հատվածում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվել և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։ Վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել էին, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին՝ մի մասը՝ «Թալին», մի մասը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոններ

 

Մանրամասները՝ կայքում: