Հայտնաբերվել է թմրանյութ. պարեկները բերման են ենթարկել 28-ամյա մի բնակչի

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 00.50-ին, ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի ծառայողները Նալբանդյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել նույն փողոցի 28-ամյա մի բնակչի՝ իր վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով:
Նրա մոտ հայտնաբերվել են կաթուցիչ՝ մոխրացած հետքերով, և թղթե չորս փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով, յուրաքանչուրի կշիռը՝ շուրջ երկու գրամ: Մեքենան տեղափոխվել է Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր, հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քաղաքականություն