Տավուշի մարզում բախվել են Toyota Land Cruiser-ն ու Volkswagen-ը. Toyota-ի վարորդը տեղում մահացել է

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:  Ժամը 21:30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 98 կմ հատվածում, բախվել են Տավուշի մարզի բնակիչներ, 51-ամյա Պողոս Ղազարյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի և 63-ամյա Նաիրի Մանուչարյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:   

 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել:   Վարորդ Պ. Ղազարյանը տեղում մահացել է: