Պատահարներ
Արտակարգ դեպք. 25-ամյա տրակտորիստը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. նա հիվանդանոցում է
Lilit T.
Երեկ, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ 25-ամյա Հովսեփ Վիրաբյանը Մարգարա-Երևան ավտոճանապարհի 14 կմ հատվածում հողային աշխատանքներ կատարելիս JCB մակնիշի տրակտորով կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջման հետևանքով Հ․ Վիրաբյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Նմանատիպ հոդվածներ
Երևան-Գյումրի մարդատար գնացքը վրաերթի է ենթարկել կնոջ, որը տեղում մահացել է
Lilit T.
Երկու տղամարդ է բռնվել Նորատուսում գողության պահին
Lilit T.
Ողբերգական վթար Արցախում. 32-ամյա ուղեւորը տեղում մահացել է
Lilit T.
Արտակարգ դեպք Երևանում․ պարսկական համարանիշներով բեռնատարը կոտրել է գազախողովակների երկաթե հենասյունները
Lilit T.
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0