Ուղղաթիռի վթարից հետո Քոբի Բրայանթի և մյուս զոհերի հարազատներին ավելի քան 1 միլիոն դոլար փոխհատուցում կտան

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) հնգակի չեմպիոն Քոբի Բրայանթին և իր դստերը տեղափոխող ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատները 1,25 մլն դոլար կստանան վթարի վայրից լուսանկարներ անօրինական հրապարակելու համար, հայտնում է CNN-ը։
 

Լոս Անջելեսի շրջանի իշխանություններին հաջողվել է համաձայնության գալ Ալթոբելի և Մաուզեր ընտանիքների հետ այն բանից հետո, երբ դեպքի վայրում գտնվող շերիֆի և հրշեջ ծառայության աշխատակիցները տեղադրել են վթարի հետևանքները ներկայացնող լուսանկարները:
 

«Մենք կարծում ենք, որ առաջարկվող 1,25 միլիոն դոլարի հաշվարկային գումարը ողջամիտ և արդարացի է բոլոր շահագրգիռ կողմերի համար», - ասել է շրջանի դատախազ Սկիպ Միլլերը:

 

Բրայանթը մահացել է 2020 թվականի հունվարի 26-ի առավոտյան Կալիֆորնիայում ավիավթարի հետևանքով։ Ուղղաթիռում, բացի բասկետբոլիստից, եղել է նրա 13-ամյա դուստրը՝ Ջիաննան, օդաչուն և ևս վեց ուղևորներ։ Նրանք բոլորը մահացել են։