Հասարակություն

«Մի ամաչեք, տղե՛րք, մի՛ նեղվեք, պատմեք մարդկանց, թե ի՞նչ «դրական ազդակներ» եք ուղարկել թուրքերին». Արման Աբովյան

«Մի ամաչեք, տղե՛րք, մի՛ նեղվեք, պատմեք մարդկանց, թե ի՞նչ «դրական ազդակներ» եք ուղարկել թուրքերին». Արման Աբովյան

Նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Թուրքիայի և Հայաստանի իշխանությունների քաղաքական սիրախաղն ընթանում է դասական կանոնների համաձայն։ Հետաքրքիր է հետևել, թե ինչպես իրար պատկերավոր օդային պաչիկներ` այլ կերպ ասած «դրական ազդակներ» են ուղարկում թուրք և հայ պաշտոնյաները։

 

Սկզբից հայկական իշխանությունները խոսեցին թուրքական «դրական ազդակների» մասին, սակայն չմանրամասնեցին, թե այդ ի՞նչ խորհրդավոր ազդակներ են և ինչո՞ւ են դրական։ Այսօր ադրեն Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն ընգծել է, որ արդեն Թուրքիան է ստացել Հայաստանի իշխանություններից շատ խոստումնալից «դրական ազդակներ»։

 

Տղե՛րք, էս ի՞նչ «դրական ազդկաներ» եք թուրքերին ուղղում և թուրքերից ստանում։

Չեմ ուզում առայժմ ինչ-որ եզրակացություն անել, սակայն եթե հստակ և պարզ չպարզաբանեք, թե իրականում ի՞նչ գործընթացներ եք գեներացնում հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ, ապա այս անհասկանալի շղարշը, որով պատված է թուրքերի հետ միանշանակ բերելու է շատ և շատ վատ հետևանքների։

 

Մի ամաչեք, տղե՛րք, մի՛ նեղվեք, պատմեք մարդկանց, թե ի՞նչ «դրական ազդակներ» եք ուղարկել թուրքերին։ Սիրտներդ թեթևացրեք»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250