Արտակարգ դեպք. 19-ամյա զինվորը տեղափոխվել է հիվանդանոց
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Շտապօգնության ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա՝ ձեռքի կտրված մատներով: Ինչպես հայտնում է լրատվականը, այս պահին վիրավորին հետազորտում են և հնարավոր է՝ նրան տեղափոխեն Երևան՝ ժողովրդին հայտնի Մուրացանի հոսպիտալ: Նա անզգուշաբար վիրավորում է ստացել Արմավիրի մարզի պալիգոններում, ծառայում է ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում: Տղան Լոռու մարզի բնակիչ, 19-ամյա Արեգ Գ.-ն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա վիրավորումը ստացել է պայթյունի հետևանքով: Այս պահին հիվանդանոցում բժիշկները սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ զորամասերում սուր շնչառական հիվանդությունների սրացմն և բանակում պատվաստման գործընթացի մասին
Համացանցում և մամուլում տեղեկություն է տարածվում, որ, զինվորականների հաղորդմամբ հատկապես դիրքապահների շրջանում նկատվում...
Մինչև հոկտեմբերի 15-ը աշխատողները կարող են առանց թեստավորվել գնալ աշխատանքի. իրավաբանը` օրենքի մասին
Հոկտեմբերի 1-ից հետո աշխատող քաղաքացիների կողմից, որպես պատվաստմանն այլընտրանք ներկայացվող 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացա...
COVID-19-ից ծննդկան է մահացել. Ավանեսյանը գրառում է արել
COVID-19-ի դեմ պատվաստանյութերն անվտանգ են հղիություն պլանավորողների և հղիների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրե...
Հայաստանում 12 տարեկանից երեխաները կարող են պատվաստվել. նախարարություն
Առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում և սահմանվել, որ...