
Վիեննայում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա. կան տուժածներ

Այսօր հոգեպես անառողջ տղամարդը Վիեննայի փողոցներից մեկում դանակով հարձակվել է անցորդների վրա: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Նշվում է, որ զինված տղամարդու գործողությունների հետևանքով տուժել է 4 մարդ:
Հետաքննիչները բացառել են հանցագործի գործողություններում քաղաքական կամ կրոնական շարժառիթների առկայությունը: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:
Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, վերջինս 35-ամյա ավստրիացի է: