Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 20-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է КамАЗ-ի հետնամասի մեջ. կան վիրավորներ. Shamshyan. com

Այսօր  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 00:05-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ, 20-ամյա  Ջոն Սահակյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Երևան- Մեղրի  ավտոճանապարհի   304-րդ կմ հատվածում բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված, Գորիս քաղաքի բնակիչ, 40-ամյա Արթուր Հայրապետյանին պատականող  КамАЗ 53213 մակնիշի  բեռնատարի հետնամասին: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ջ. Սահակյանն ու նրա ուղևոր, Կապանի բնակիչ, 20-ամյա Թաթուլ Ավանեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  են «Կապան» բժշկական կենտրոն: 

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

 

Մանրամասները՝ կայքում: