
Դանակով հարձակում Ուհանում. կան զոհեր

Առնվազն 7 մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել Չինաստանի Ուհան քաղաքում: Այս մասին գրում է Известия-ն:
Նշվում է, որ դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա: Ուհանի ոստիկանական վարչությունը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Ցայդյան շրջանում։ Հաղորդվում է, որ քաղաքի 39-ամյա բնակիչը՝ Գաո ազգանունով, անցորդներին դանակահարելուց հետո ցատկել է կամրջից Յանցզի գետը։
Ոստիկանությունը փնտրում է չարագործին կամ նրա մարմինը։