Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Volkswagen-ը բախվել է կայանված Nissan-ին, վերջինս էլ 06-ին. կա վիրավոր. Shamshyan. com

Հոկտեմբերի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:   Ժամը 15:20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ հատվածում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովակիմյանի վարած Nissan մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչներ, 28-ամյա Արթուր Բարեղամյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի և 38-ամյա Խաչատուր Խաչատրյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:   

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով Խ. Խաչատրյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:  

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:   Գ. Շամշյանի տեղեկություններով, 06-ն ու Nissan-ը կայանված են եղել, երբ Volkswagen-ը դեպի Երևան ընթանալիս բախվել է Nissan-ին, վերջինս էլ առաջ ընթանալով, բախվել է եգիպտացորենով բարձված 06-ին: 

 

Մանրամասները՝ կայքում: