Երասխում թշնամու կրակոցից բռնկված հրդեհից մոտ 8000 հակ անասնակեր է այրվել

Հոկտեմբերի 15-ին, ժամը 14։13-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի երկաթգծի կայարանի մոտակայքում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Երասխ գյուղի Ռաֆֆու փողոցի թիվ 27 հասցեում այրվում է մոտ 8000 հակ անասնակեր։ 

Հրդեհը մեկուսացվել է hոկտեմբերի 16-ին, ժամը 07։57-ին։ 

Նշենք, որ երեկ՝ ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխ գյուղի, և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ