Բրիտանացի պատգամավորին դանակով սպանել են եկեղեցում ընտրողների հետ հանդիպմանը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի անդամ, Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Դեյվիդ Էմեսն այսօր սպանվել է Մեթոդիստական եկեղեցում իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է Euronews-ը:
 

Պատգամավորի վրա 25-ամյա հարձակվողը մի քանի անգամ դանակով հարվածել է վերջինիս: Հանցագործության հեղինակը  ձերբակալվել է, դրդապատճառները հետաքննվում են:

 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ խորապես ցնցված է իշխող Պահպանողական կուսակցության պատգամավոր Դեւիդ Ամեսի սպանությունից: BBC հեռարձակող կորպորացիային տված հարցազրույցում կառավարության ղեկավարը զոհվածին անվանել է «ժողովրդի օրինակելի ծառա» և բրիտանական քաղաքականության մեջ ամենասիրելի ու բարի մարդկանցից մեկը:

Քաղաքականություն

Պատահարներ