Գյումրիում բախվել են Opel-ն ու մոտոցիկլը. կա տուժած. Shamshyan. com

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցի  3/6 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ, 35-ամյա Հովհաննես Կոստանյանի վարած  Opel մակնիշի և 43-ամյա Դանիել Գալայի վարած «Ինդիան Սկաուտ» մոտոցիկլը: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Գյումրի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

 

Մանրամասները՝ կսզբնաղբյուրում:

Քաղաքականություն