Երևանում ՌԴ քաղաքացուն սպանած 46-ամյա կասկածյալը կալանավորվել է. Shamshyan. com

Այսօր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի պետ  Հրաչ Ղազարյանի որոշմամբ  ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ  քննիչներ Հակոբ Շահբանդարյանն ու Էդուարդ Ծառուկյանը միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի  ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ, 46-ամյա Եղիշե Գ.-ի նկատմամբ: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դատավոր Ռոբերտ Պապոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչների միջնորդությունը և  Եղիշե Գ.-ն, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, դատարանից տեղափոխվեց ՀՀ  արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ: 

 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 12-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մի քաղաքացու դանակահարել են։ 

 

Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 01։30-ի սահմաններում նշված տարածքի 51Ա և 53 հասցեների մոտ վիճաբանություն է տեղի ունեցել ավտոմեքենան կայանելու համար, որի ժամանակ Ամառանոցային 1-ին տարածքի փողոցի բնակիչ՝ 46-ամյա Եղիշե Գ-ն դանակով հարվածներ է հասցրել նշված փողոցում հյուր եկած, ՌԴ քաղաքացի, 46-ամյա Նելսիկ Կ-ին, ում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հարևանը իր ավտոմեքենայով տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վերջինս գիտակցության չգալով՝ մահացել է։ 

 

Մանրամասները՝ կայքում:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ