Պատահարներ

Երևանում գործող հյուրանոցային համալիրում գտնվող ԱՄՆ քաղաքացուց գողացել են խոշոր չափի ԱՄՆ դոլար. Shamshyan. com

Gohar Vardanyan
Երևանում գործող հյուրանոցային համալիրում գտնվող ԱՄՆ քաղաքացուց գողացել են խոշոր չափի ԱՄՆ դոլար. Shamshyan. com

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ոստիկանության կենտրոնական բաժին դիմած ԱՄՆ քաղաքացու դիմումի փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, այդ օրը՝ ժամը 14:10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել 62-ամյա Գարիկ Ա.-ն և հայտնել, որ հոկտեմբերի 4-ի ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 13:00-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից վարձակալված «Անի Պլազա» հյուրանոցային համալիրում  բացել են իրեն պատկանող  երկաթյա պահարանը և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման է  ենթարկվել նույն հյուրանոցային համալիրի՝ որպես մաքրուհի աշխատող, 38-ամյա Աննա Վ.-ն:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ԱՄՆ քաղաքացուց  գողացել է  1 400 ԱՄՆ դոլար:

 

Մանրամասները՝ կայքում:
 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250