Խոշոր ավտովթար Լոռու մարզում, կան վիրավորներ. Shamshyan. com

Երեկ խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքում՝ Սանկտ Պետերբուրգ փողոցի սկզբնամասում, Լոռու մարզի բնակիչ, 25-ամյա Ֆրունզիկ Պետրուլևիչը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ֆ. Պետրուլևիչն ու նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ, 21-ամյա Վահե Մխոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վար են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արման Սուքիասյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ