Պատահարներ
Տավուշում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու 58-ամյա վարորդի Niva-ն. կան վիրավորներ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ապրիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 7-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Կողբ-Բերդավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Տավուշի մարզի բնակիչներ, 53-ամյա Նորիկ Մաճկալյանի վարած` Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության Mercedes մակնիշի և 58-ամյա Մեխակ Հարությունյանի վարած ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Մ. Հարությունյանն ու նրա ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ, Հեղինե Ղումաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Նմանատիպ հոդվածներ
COVID-19-ի հետևանքով ունենք կուրության դեպքեր․ ակնաբույժ
Նոր մանրամասներ Երևանում «Հաղթանակ» զբոսայգու մոտ «Գլորիա» ֆաբրիկայի տնօրենի աղջկա սպանությունից
Մարգարայի տներից մեկում հայտնաբերվել է 65-ամյա բնակչի կիսաայրված դին
Քաղաքացին բարձրացել է ծառը և սպառնում է պատառաքաղով վնասել իրեն, մեծ թվով փրկարարներ են ժամանել
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0