Քննարկում են հիվանդացածների չպատվաստվելու հարցը․ Hraparak
Hraparak.am-ը գրում է․ «Առողջապահության նախարարությունը պատրաստվում է հակաքովիդային կանոնների մեղմացման գնալ: Մեր տեղեկություններով, այս պահին նախարարությունը քննարկում է, որ 3 ամիս առաջ հիվանդացածները կարող են չպատվաստվել ու ՊՇՌ թեստավորում չանցնել: Նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի հետ երկու օր կապ հաստատել չէր հաջողվում: Այնպես, որ կարծեցինք, թե նրան ազատել են աշխատանքից: Իսկ երեկ նա մեծ դժվարությամբ վերջապես պատասխանեց մեր հարցին: Նախ՝ ասաց. «Նման բան չկա»: Ապա արդեն քիչ անց խոստովանեց. «Որոշում չկա: Եղել է սովորական աշխատանքային քննարկում»:
Եթե նման բան որոշվի, ապա քաոսն ավելի կխորանա` հիմա էլ սկսելու են տեղեկանքներ ներկայացնել հիվանդանալու մասին, ստուգողներն են խճճվելու թղթերի տարափի մեջ, տնօրենները: Եվ եթե նման բան հնարավոր էր, կարելի էր ընդամենը մի քանի ամիս առաջ քննարկել եւ որոշել: Սա եւս խոսում է կառավարման ոլորտում տիրող անկազմակերպ ու թափթփված վիճակի մասին, որը տիրում է բոլոր համակարգերում, այդ թվում` առողջապահության:
Ի դեպ, Լիտվայի կառավարությունից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված ամերիկյան «Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութն արդեն հասել է Հայաստան: Բաշխումից հետո ներկրված խմբաքանակը հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում եւ շարժական պատվաստումային կետերում: Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սպայկվաքս» պատվաստանյութը եւս նախատեսված է 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
«Կարող ա՞ գիտեք՝ նեգր ենք ձեր համար»․ հադրութցի տղամարդ
Հադրութից տեղահանված բնակիչներին ընդունել է Աշխատանքի և սոցիական հարցերի նախարարը։ Քքննարկել են գումարների հետ կապված հա...
Ոչ հայախոս այս անձինք նկարահանում են Հայաստանի ռազմավարական նշանակություն օբյեկտը․ քաղաքացին ահազանգում է
Ֆեյսբուքյան օգտատեր Մարիաննա Զահրամանյանն ահազանգում է․ «Առավոտ մետրո։ Ոչ հայախոս այս անձինք նկարահանում են Հայաստանի ռա...
Ցուկերբերգը ներողություն է խնդրել սոցցանցերի աշխատանքի խափանումների համար. հայտնի է, թե ո՞րն է եղել պատճառը
Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը ներողություն է խնդրել Facebook, Instagram սոցցանցերում և WhatsApp մեսենջեր...
«Պատճառաբանությունը մեկն է՝ հայերի համար ճանապարհը փակ է». հայ վարորդների ահազանգը․ NEWS
Հայ վարորդները՝ բեռնատարներով շուրջ 10 օր է՝ կանգնած են դեպի Լարս գնացող ճանապարհին, որեւէ հիմնավորում վարորդներին չի նե...