Խոշոր ավտովթար Երևանում. Toyota Camry-ն Թբիլիսյան խճուղում տապալել է «սվետաֆորը», գազախողովակը, էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել


Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 16:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ Նազենի Ս.-ն, Toyota Camry մակնիշի 23 ՏՏ 001 համարանիշի ավտոմեքենայով, Թբիլիսյան խճուղու և Սարկավագի փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսացույցին, տապալել այն, ապա արտաքին լուսավորման սյանը, կոտրել այն, և գազի բաշխիչ կայանից դուրս եկող գազատար խողովակին, վնասելով դրանք և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքով վարորդը, ում առաջինը օգնությանը են հասել քաղաքացիներն ու այդ պահին նշված վայրով անցնող Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի դեղատան տնօրեն, մասնագիտությամբ բժիշկ Լալայանը, դուրս են բերել տուժածին ավտոմեքենայից, և օպերարտիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:
 

Քաղաքականություն

Պատահարներ