Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Անհայտ անձինք կիսամերկ վիճակում կապել են գերեզմանատան պահակին, այրել վերջինիս մեքենան. Shamshyan. com

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  911  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Զովուի գյուղի 4-րդ փողոցում գտնվող գերեզմանատան տարածքում հրդեհ է բռնկվել:  

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով: Հրշեջները գերեզմանատան տարածքում նկատել են վառվող ավտոմեքենա և սկսել են հրդեհաշիջման ախատանքները:

 

Վառվող ավտոմեքենայից մոտ 30-40 մետր հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել են կիսամերկ վիճակում կապված մի քաղաքացու:

 

Հրշեջները  իրենց վրայից հանել են հագուստները և հագցրել այդ քաղաքացուն, արձակելով կապերը, այնուհետև օգնել են օպերատիվորեն  ժամանած շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:  

 

Ոստիկանները պարզել են, որ տուժածը Զովունի գյուղի բնակիչ, 48-ամյա Կորյուն Ասատրյանն է, ով աշխատում է նշված գերեզմանատանը՝ որպես պահակ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարկածներից մեկով՝ գերեզմանագողը կամ գողերը  հարձակվել են նրա վրա, կապել, այնուհետև  նրա ВАЗ 2101  մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան այրել են: 

 

Մանրամասները՝ կայքում: 

Քաղաքականություն

Պատահարներ