Մահվան ելքով վրաերթ Երևանում. Honda-ն Դանիել Վարուժանի դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 22:00-ի սահմաններում, Honda մակնիշի ավտոմեքենան` Սեբաստիա փողոցում, Դանիել Վարուժանի անվան դպրոցի դիմաց՝ վերգետնյա անցման տակ, վրաերթի է ենթարկել հետիոտնին:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:   Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի և 3-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ:   Դեպքի մասին պարեկային ծառակության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ:   Դեպքի վայրում ոստիկանները չեն հայտնաբերել վարորդին:   Ոստիկանությունը ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը: 

Քաղաքականություն

Պատահարներ