«Հասարակական ճնշման ներքո թուրքական ընկերությունը հեռանում է Վրաստանից». Վահե Դավթյան
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանի գրառումը. «Հասարակական երկարատև ճնշման ներքո թուրքական ENKA ընկերությունը որոշում է կայացրել դուրս գալ Վրաստանում Նամահվանի ՀԷԿ-ի կառուցման նախագծից:
Նախագծի շրջանակներում Թբիլիսին 90 տարի ժամկետով թուրքական ընկերությանն էր փոխանցել Արևմտյան Վրաստանի խոշորագույն գետի՝ Ռիոնիի օգտագործման իրավունքը: Ընկերությունը սեփական հայեցողությամբ կարող է շահագործել գետի ավազանի տարածքը՝ 13,4 հազ. քկմ, ինչպես նաև գետի ամբողջ ֆլորան ու ֆաունան:
Հատկանշական է, սակայն, որ հասարակական ընդվզումը դուրս եկավ զուտ բնապահպանական օրակարգից՝ ստանալով ընդգծված քաղաքական բնույթ: Արդյունքում ցուցարարների կողմից բազմիցս հնչեցվում էին հակաթուրքական բովանդակության դրույթներ: Հատկապես իրավիճակը քաղաքական բնույթ ստացավ այն բանից հետո, երբ բողոքի ակցիաներին միացան հոգևորականները՝ ուղղափառ խաչ տեղադրելով ՀԷԿ-ի նախագծման տարածքում, ինչն ստիպեց Անկարային արձագանքել արդեն դիվանագիտական մակարդակում:
Այսպիսով, նախագծի կասեցումը նշանակում է, որ Վրաստանը կորցնում է շուրջ 830 մլն դոլարի հասնող ներդրում ու, հաշվի առնելով էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը, տեսանելի ապագայում ստիպված է լինելու ավելացնել ներկրումը հարևաններից: Սա լուրջ հնարավորություններ է ստեղծում ավելցուկային հզորություններ ունեցող Հայաստանի համար: Իհարկե, միայն տեսականորեն, քանզի դժվար է պատկերացնել, որ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները որևէ հարցում կփորձեն բարելավել մեր տարածաշրջանային դիրքերը: Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման պարալիզացումը դրա վառ ապացույցներից է:
Ամեն դեպքում, Նամահվանի ՀԷԿ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումներն ունեն սիմպտոմատիկ բնույթ ու վկայում են տարածաշրջանում ընթացող լուրջ վերադասավորումների մասին»:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...
Բաքուն վստահեցրել է Թեհրանին, որ ահաբեկիչների ներկայությունն ուղղված չէ Իրանի դեմ․ Իրանից ուշագրավ բացահայտում են արել
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասաց, որ Թեհրանն ի սկզբանե տիրապետում էր Ադրբեջանում ահաբեկիչների առկայության մասին բոլ...