Պատահարներ
Ոստիկանության 27-ամյա աշխատակիցը, Opel-ով մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 27-ամյա Խաչատուր Խաչատրյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին, այդ թվում՝ ճամփեզրի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Խ,. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Խ. Խաչատրյանը ծառայում է Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում:
Նմանատիպ հոդվածներ
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում, կա 1 զոհ,1 վիրավոր, դեպքի վայրում հայտնաբերվել է 15-ից ավելի ինքնաձիգից կրակած պարկուճներ
Մեկ տարի առաջ` ժամը 7։10-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի դեմ
Երևանում տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ
Քիչ առաջ Բավրայի անցակետով Հայաստանը լքելիս ոստիկանները բռնել ու վնասազերծել են հայտնի գործարարի աղջկան ինքնաձիգով սպանած կասկածյալին
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0