Խոշոր ավտովթար՝ Քանաքեռում. բախվել են Opel Astra-ն ու Volkswagen Passat-ը. վերջինս էլ բախվել է ծառին, կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։05-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Հասրաթյան փողոցում, դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են Opel Astra և Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականները։ Վթարի հետևանքով «Իզմիրլյան» ԲԿ են տեղափոխվել 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ 

 

 Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Քաղաքականություն