Հակոբ Կարապետյանը՝ դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման մասին
Սեպտեմբերի 1-ին ArmDaily.am-ն հրապարակել էր «Փակեք դպրոցն, ասեք՝ ծնող սովորեցրու, մենք գրքերը կտանք․ երբ ամենօրյա ռեժիմի ներքո երեխաները շաբաթական 2-3 օր են դասի գնալու» հոդվածը, որում մենք անդրադարձել էինք ստացվող բազմաթիվ ահազանգերին առ այն, որ թեև ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հայտարարությանը, թե բոլոր դպրոցները պետք է անցնեն ամենօրյա ուսուցման ռեժիմի, սակայն մայրաքաղաքում կան դպրոցներ, որոնք ուսումնական տարին սկսել են կիսված դասարաններով։
Միաժամանակ նաև կան դպրոցներ, որոնք չնայած նրան, որ հայտարարությունը հնչել էր ուսումնական տարին սկսելուց ընդամենը 2 օր առաջ, սակայն այդ դպրոցները հասցրել էին կազմակերպվել ու անցնել ամենօրյա ռեժիմի։ Քանի որ դպրոցները նաև համայնքային ենթակայության են, Լրատվականը նաև Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին խնդրել է մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված նման խտրական մոտեցումը, երբ որոշ դպրոցներ, անկախ դասարաններում աշակերտների թվաքանակից՝ անցում են կատարել ամենօրյա ռեժիմի, բայց միաժամանակ կան նաև այնպիսիք, որ դեռ շարունակում են կիսված դասարաններով ուսուցումը։
Կարապետյանն ասել է, որ առողջապահության նախարարի թիվ 24 N հրամանով սահմանված կարգն այն է, որ դպրոցները պետք է գրությամբ դիմեն քաղաքապետարանի հանրակրթության վարչություն թույլտրվություն ստանալու 5-օրյա ռեժիմով կրթություն կազմակերպել և ամբողջ դասարաններով, ոչ թե խմբերով, քաղաքապետարանի վարչությունը պետք է դիմի լիազոր մարմինին՝ այն է կրթության գիտության սպորտի և մշակույթի նախարարությունը պետք է տա այդ թույլտվությունը։ «Սա, ըստ էության, տեխնիկական գործընթաց է, որը մի քանի օր կտևի և մի քանի օրից արդեն փոխնախարար Անդրեասյանի ներկայացրած կարգի համաձայն կրթությունը կկազմակերպվի»։
Հարցին, թե արդյոք քանի դպրոց է դիմել գործընթացն անցնելու համար՝ նա ընդգծել է, որ բոլոր դպրոցները պետք է դիմեն։ «Բոլոր այն դպրոցները, որոնք կարողանում են կազմակերպել հակահամաճարակային կանոնները՝ դիմում են և ստանում են այդ թույլտվությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Քչերը գիտեն, որ Մակունցը Նյու Յորք քաղաքում մտել է հայկական եկեղեցի ու արժանացել է համայնքի «ջերմագույն» ընդունելության․ Գևորգ Գրիգորյան
Բժիշկ-ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Քչերը գիտեն, որ Լիլիթ Մակունցը Ն...
«Պարտավոր չեմ բոլոր քրեական անցյալ ունեցողներին իմանալ». Կարեն Գիլոյանը` Կանեւսկոյին տրված շնորհակալագրի մասին. Aravot
Aravot.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նախարարության անունից շնորհակալագիր է հանձնել «Արտ...