Պատահարներ
ՊՆ ծառայողը Range Rover-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ, օգոստոսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Հայկ Գևորգյանը իր վարած Range Rover մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Թումանյան և Գորկու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիր քաղաքի բնակիչ 73-ամյա Խաչիկ Մխիթարյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ․ Գևորգյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ
Պարեկները Երևանում իրականացրել են «Էշն ի՞նչ գիտի՝ նուշն ինչ է» օպերացիա. Սարիթաղցի «նիվիստը» հայտնաբերվեց «Տեցի կռուգում»
Հակառակորդի ԱԹՍ-ն ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ է արել. ՊՆ հայտարարությունը
Արտակարգ դեպք Լոռու մարզում․ Վանաձորում նռնակ են նետել «Ամստերդամ» բացօթյա սրճարանի ուղղությամբ
Ավելին Պատահարներ բաժնից
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում առատ ձյունը մեծ վնասներ է հասցրել
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0