Հասարակություն

Զոլաքար համայնքում լարված իրավիճակ է․ ոստիկանները բերման են ենթարկում համայնքապետարանի աշխատակիցներին

Զոլաքար համայնքում լարված իրավիճակ է․ ոստիկանները բերման են ենթարկում համայնքապետարանի աշխատակիցներին
Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքում կրկին լարված իրավիճակ է: Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել համայնքապետարանի աշխատակիցներին, հաղորդում է «Երկիր Մեդիան», որը նաեւ տեսանյյութ է…

Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքում կրկին լարված իրավիճակ է: Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել համայնքապետարանի աշխատակիցներին, հաղորդում է «Երկիր Մեդիան», որը նաեւ տեսանյյութ է հրապարակել:

Բերման ենթարկելու ընթացքում նրանցից մեկի առողջական վիճակը վատացել է եւ ստիպված են եղել շտապօգնություն կանչել: Զոլաքարի բնակիչները դեմ են մարզպետի կողմից նշանակված համայնքապետի պաշտոնակատարին:

Մարդկանց խոսքով՝ նախկին ղեկավարը՝ Արման Ղազարյանը, որը նաեւ «Հայաստան» դաշինքի անդամ է, գյուղի համար մեծ աշխատանքներ է արել, իսկ նրան փոխարինող պաշտոնակատարին իրենք չեն ընդունում:

Հիշեցնենք, որ դեռ հուլիսի 27-ի եւ հուլիսի 28-ի վաղ առավոտյան ոստիկանությունը բերման է ենթարկել համայնքապետարանի այն աշխատակիցներին, որոնք դեմ են արտահայտվել նոր ղեկավարի նշանակմանը:

Նմանատիպ հոդվածներ

Ձախողել ենք, որովհետև Սիմոնը պետք է պատրաստվեր օլիմպիական խաղերին, ոչ թե Քարվաճառում խաչքարեր փրկեր ու վնասվածքներ ստանար. օգտատեր

Լրագրող, ֆեյսբուքյան օդտատեր Նանա Քնարը գրել է. «Կարեն Գիլոյանը ասում է, թե Սիմոն Մարտիրոսյանի պարագայում մենք ձախողել ե...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250