Ձախողել ենք, որովհետև Սիմոնը պետք է պատրաստվեր օլիմպիական խաղերին, ոչ թե Քարվաճառում խաչքարեր փրկեր ու վնասվածքներ ստանար. օգտատեր
Լրագրող, ֆեյսբուքյան օդտատեր Նանա Քնարը գրել է. «Կարեն Գիլոյանը ասում է, թե Սիմոն Մարտիրոսյանի պարագայում մենք ձախողել ենք։ Այո՛, որովհետև Սիմոնը պետք է մարզվեր ու պատրաստվեր օլիմպիական խաղերին, ոչ թե Քարվաճառում խաչքարեր փրկեր ու վնասվածքներ ստանար։ Այդ գործը պետք է ԿԳՄՍ–ն ու պետական լիքը օղակներ անեին։
Տղերքը ու աղջիկները բոլորը չեմպիոններ են, անկախ նրանից ունեն մեդալ, թե ոչ, որովհետև այս երկրում բոլորը թքած ունեն սպորտի վրա ( ամենաշատը պատասխանատու մարմինները), ու իրենց հիշում են առաջնությունից առաջնություն։ Բայց նրանք մարզվում են գարշահոտ ու նեխած դահլիճներում ու ստիպում հավատալ, որ կարևորը ներսի ուժն է, այլ ոչ պայմանները։
Նկարում դահլիճն է, որտեղ Սիմոնը մարզվում էր (2019 թ), իսկ շտանգաների խայտառակ պատմությունը բոլորդ գիտեք։
Հ.Գ. – պն. Գիլոյան, ձեզ շատ հարգելով, պետք է նշեմ ` ձախողումն այս բարդակն է» :

Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքում հետ գրավված դիրքում հայ զինվորին գտել են նռնակը ձեռքին՝ պատրաստ պայթեցնելու այն. «Փաստինֆո»
Կորած համարվող զինվորը հայտնաբերվել է ադրբեջանցիներից ազատագրած դիրքերում, որի ձեռքին նռնակ է եղել՝ պատրաստ պայթեցնելու...
Զոլաքար համայնքում լարված իրավիճակ է․ ոստիկանները բերման են ենթարկում համայնքապետարանի աշխատակիցներին
Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքում կրկին լարված իրավիճակ է: Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել համայնքապետարա...
«Չենք կարող բացառել, որ կարձանագրվեն սիբիրյան խոցի դեպքեր». Վահե Դանիելյան
«Այս պահին սիբիրյան խոցի օջախը մեկուսացված է, և չեն գրանցվել հիվանդացության նոր դեպքեր թե՛ մարդկանց մոտ, թե՛ կենդանիների...
4 ուսանող - 4 մեդալ ՝ ոսկի, արծաթ, երկու բրոնզ
4 ուսանող - 4 մեդալ ՝ ոսկի, արծաթ, երկու բրոնզ: Հուլիսի 17-24-ը անցկացվեց ֆիզիկայի 51-րդ միջազգային օլիմպիադան, որին Լիտ...