Գեղարքունիքում հետ գրավված դիրքում հայ զինվորին գտել են նռնակը ձեռքին՝ պատրաստ պայթեցնելու այն. «Փաստինֆո»
Կորած համարվող զինվորը հայտնաբերվել է ադրբեջանցիներից ազատագրած դիրքերում, որի ձեռքին նռնակ է եղել՝ պատրաստ պայթեցնելու իրեն՝ գերի չընկնելու համար։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական նախահարձակ գործողությունների արդյունքում ունենք երեք զոհ, 4 վիրավոր, եւս մեկը համարվում էր կորած։ Ավելի ուշ Գեղարքունիքի մարզպետը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ զինվորը հայտնաբերվել է, ունի ծանր վիրավորում եւ անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց։
Տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ զինվորին գտել են այն տարածքում, որն առավոտյան ադրբեջանցիներին հաջողվել էր գրավել, սակայն ավելի ուշ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները անհրաժեշտ հակահարվածով ազատագրել էին տարածքը՝ հակառակորդին ետ շպրտելով իրենց ելման դիրքեր։ Արդյունքում՝ հաջողվել է փրկել մեկ հայորդու կյանք, որը եղել է վիրավոր ու տեղափոխվել հիվանդանոց։
Տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ երբ գտել են զինվորին, նա իր մոտ ունեցել է նռնակ՝ օղակն առանձնացված՝ պատրաստ պայթեցնելու այն, եթե իրեն հայտնաբերեր թշնամու զինվորը եւ շրջեր պառկած դիրքից։ Այդպես առնվազն թշնամու մեկ զինվոր կտաներ իր հետ՝ այն աշխարհ։
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ վիրահատություն Հայաստանում.1lurer
Նիգերիայից Հայասատան հասած փոքրիկ Ստեֆանին 5-ամյակը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում է նշել: Աֆրիկուհուն ողնուղեղ...
Թաթոյանն այցելել է զինվորական հոսպիտալ և տեսակցել Գեղարքունիքում վիրավորված զինծառայողներին
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ և տեսակցել Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև...
ԱՄՆ-ում պատվաստված անձիք դիմակ պետք է կրեն
ԱՄՆ-ում վերադարձնում են դիմակի պարտադիր կրման ռեժիմը պատվաստված անձանց համար։ Համապատասխան սահմանափակումը վերաբերում է վ...
Պետք է վերացնել ամուսնալուծությունների պատճառները. Արա Զոհրաբյան
ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱԼ ԵՎ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸԸնտա...