Օրվա լրահոս

Պնդումները, որ Թուրքիայում անտառային հրդեհները հրահրվել են քրդական խմբավորումների կողմից, կատարյալ սուտ են եւ զրպարտություն: Այս մասին ասվում է «Քրդստանի համայնքների միություն» կազմակերպության հայտարարության մեջ, տեղեկացնում է Mezopotamya Agency-ն:

«Թուրքիային սուր քննադատության են ենթարկել հրդեհների դեմ ժամանակին միջոցներ չձեռնարկելու համար: Եղել են նաեւ մեղադրանքներ, որ հրդեհները թույլատրվել են շահույթի համար: Այս հանգամանքներում քրդերի դեմ թշնամաբար տրամադրված որոշ ուժեր եւ ազգերի մեջ թշնամություն բորբոքել ցանկացողները սադրիչ հայտարարություններ են արել, թե քրդերն են հրկիզումներ արել: Նրանք նույնիսկ ասել են, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը դա արել է շովինիզմով թունավորված ամբոխին թուրքերի դեմ տրամադրելու համար։ Որոշ շրջաններում քրդերի իսկական որս է սկսվել»:

Վերջին նորություններ