Պատահարներ
21-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է կայանված Mercedes ավտոքարշակին և ЗИЛ մակնիշի ավտոաշտարակին
Այսօր, հուլիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում 21-ամյա Վարդան Խալինյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով, դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել է ճանապարհին կայանված Mercedes մակնիշի ավտոքարշակին և ЗИЛ մակնիշի ավտոաշտարակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ոստիկանությունը պարզում է Mercedes-ի և ЗИЛ-ի վարորդների ինքնությունը։ Դեպքի վայրում BMW X5-ի վարորդ Վ. Խալինյանը ոստիկաններին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից իր համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով դեպքի վայրից հեռացել է։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում առատ ձյունը մեծ վնասներ է հասցրել
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0