Թույլ չենք տա, որ Ռուսաստանը ներգրավվի Արևմուտքից թելադրվող մրցավազքում․ Լավրով
Ռուսաստանը թույլ չի տա իրեն ներքաշել սպառազինությունների նոր ծախսատար մրցավազքի մեջ։ «Եդինայա Ռոսիա»–ի հարթակում կազմակերպված «Արտաքին քաղաքական պայմանները, որոնցում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների քարոզարշավը» վեբինարի ընթացքում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք հաշվի չենք առնի ամեն տեսակ սպառնալիքներն ու վերջնագրերը, բայց վճռականորեն կդիմագրավենք դրանց` ամրապնդելով մեր ինքնիշխանությունը։ ...Մենք չենք գնա ո՛չ ինքնամեկուսացման, ո՛չ առճակատման։ Եվ թույլ չենք տա, որ Ռուսաստանը ներգրավվի սպառազինությունների նոր ծախսատար մրցավազքում, ինչով մեզ հաճախ են վախեցնում նաև երկրի ներսի որոշ ընդդիմադիրները։ Մենք արդեն ունենք այն ամենը, ինչ պետք է մեզ պաշտպանելու համար», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Լավրովի խոսքով՝ Արևմուտքին արված ցանկացած միակողմանի զիջում կգնահատվի որպես թուլություն։
«Ես համոզված եմ, և դա զուտ համոզմունք չէ, որովհետև մենք ունենք 1980-ական թվականների սկզբի փորձը, որ մեր կողմից արված ցանկացած միակողմանի զիջում բացառապես որպես թուլություն կգնահատվի։ Ինչպես են մեր գործընկերները կարողանում դա անել, նրանք ցանկացած միակողմանի զիջում գրպանում են և հետո նորանոր անընդունելի պահանջներ առաջ քաշում», - ասել է ռուս նախարարը։
Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան ինքնուրույն, ազգակենտրոն, պրագմատիկ արտաքին քաղաքականություն է վարելու:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ալիևի Մոսկվա մեկնելու նպատակը. Պաշտոնական Կրեմլը հաստատեց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հ...
Մեր ամենամոտ հարևաններին և եղբայրական ժողովուրդներին ստիպում են ընտրություն կատարել Արևմուտքի և ՌԴ-ի միջև. Լավրով
Արևմտյան երկրները փորձում են անկայունության գոտի ստեղծել Ռուսաստանի շուրջ` ի հաշիվ նրա ամենամոտ հարևանների, այդ թվում` Բ...
Երևանը համաձայն չէ Մոսկվայի հետ. ինչ էր նշանակում Փաշինյանի արձագանքը․ Առաջին լրատվական
Շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրագործմանը, կառավա...
Փաշինյանը՝ վարչապետ, Կարապետյանը՝ ՊՆ, Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի և սոցհարցերի նախարար․ նախագահի նշանակումները
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Արշա...