Երևանը համաձայն չէ Մոսկվայի հետ. ինչ էր նշանակում Փաշինյանի արձագանքը․ Առաջին լրատվական
Շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրագործմանը, կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ռեգիոնալ իրավիճակին և նշելով, որ այն շարունակում է մնալ լարված և պարունակել Հայաստանի ու Արցախի անվտանգային ռիսկեր: Իրականում սակայն, Փաշինյանի անդրադարձը ավելի շուտ Պուտին-Ալիև հանդիպմանն արձագանք էր, որը տեղի ունեցավ Մոսկվայում հուլիսի 20-ին: Գրում է Առաջին լրատվականը։
Այդ հանդիպումից հետո ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը լրագրողների հետ զրույցում խոսել էր այն մասին, որ եռակողմ ձևաչափի շուրջ աշխատանքը ունի դրական ընթացք և շարժվում է առաջ:
Նիկոլ Փաշինյանը փաստորեն իր արձագանքով անհամաձայնություն է հայտնում Մոսկվայի այդ տեսակետին կամ գնահատականին, նշելով, թե շարունակում է կարծել, որ Բաքուն իրականում խոչընդոտում է եռակողմ շրջանակում առաջընթացին: Իհարկե, Պեսկովի հայտարարությունից միարժեք չի բխում այն, որ Մոսկվան իրապես մտածում է հենց այդպես, այսինքն համարում է, որ աշխատանքը դրական շարժվում է առաջ: Ի վերջո, Մոսկվան անգամ հակառակ գնահատական ունենալու պարագայում հրապարակավ չի արձանագրի, չի արտահայտի այն, քանի որ այդ դեպքում ստիպված է լինելու խոստովանել սեփական անկարողությունը, ստիպված է լինելու հայտնվել ուղիղ պատասխանատվության տակ՝ կամ խոստովանել եռակողմ ձևաչափը կառավարելու և առաջ մղելու անկարողությունը, կամ քայլեր կատարել այդ ուղղությամբ: Իսկ դա նշանակելու է ճնշում բանեցնել կամ Ադրբեջանի վրա, կամ Ադրբեջանի օրակարգով՝ Երևանի վրա: Իսկ դրանցից յուրաքանչյուրն էլ ՌԴ համար այսօր ունի իր լուրջ բարդություններն ու ռիսկերը: Հենց այդ իրավիճակում է, որ Մոսկվայի համար աստիճանաբար կարող է հասունանալ այդ ռիսկերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակում «կիսելու» որոշակի մոտիվացիա, որովհետև անկասկած է, որ Թուրքիան ՌԴ հետ պատրաստ է կիսել Կովկասը և որևէ այլ ազդեցության գոտի, բայց բոլորովին ոչ կիսել ՌԴ ռիսկերը: Ամբողջ հարցն այն է, թե ի՞նչ պայմանով են պատրաստ ՌԴ ռիսկերը թեթևացնել Վաշինգտոնն ու Փարիզը, և արդյո՞ք Մոսկվան պատրաստ է այդ պայմաններին:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ալիևի Մոսկվա մեկնելու նպատակը. Պաշտոնական Կրեմլը հաստատեց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հ...
Մեր ամենամոտ հարևաններին և եղբայրական ժողովուրդներին ստիպում են ընտրություն կատարել Արևմուտքի և ՌԴ-ի միջև. Լավրով
Արևմտյան երկրները փորձում են անկայունության գոտի ստեղծել Ռուսաստանի շուրջ` ի հաշիվ նրա ամենամոտ հարևանների, այդ թվում` Բ...
Լավրովը մտահոգություն է հայտնել Էրդողանի հայտարարության կապակցությամբ
Ռուսաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Նիկոս Խրիստոդուլիդեսը հեռախոսազրույց են ունեցել, որի ըն...
Փաշինյանը՝ վարչապետ, Կարապետյանը՝ ՊՆ, Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի և սոցհարցերի նախարար․ նախագահի նշանակումները
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Արշա...