Մեր ամենամոտ հարևաններին և եղբայրական ժողովուրդներին ստիպում են ընտրություն կատարել Արևմուտքի և ՌԴ-ի միջև. Լավրով
Արևմտյան երկրները փորձում են անկայունության գոտի ստեղծել Ռուսաստանի շուրջ` ի հաշիվ նրա ամենամոտ հարևանների, այդ թվում` Բելառուսի, Ուկրաինայի և Մոլդովայի: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է RT-ն:
«Մեր շուրջ փորձում են անկայունության գոտի ստեղծել` ստիպելով մեր ամենամոտ հարևաններին, եղբայրական ժողովուրդներին ընտրություն կատարել. կա՛մ դու Արևմուտքի հետ ես, կա՛մ Ռուսաստանի Դաշնության: Ցանկանում են տարբեր ձևերով՝ ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական, յուրացնել մեր երկրի շրջակա տարածքները և շրջապատել մեզ սանիտարական կորդոնով և նույնիսկ օգուտ քաղել նրանից, որ Արևմուտքը որոշիչ ազդեցություն կունենա մեր հարևան երկրների զարգացման վրա»,-ասել է արտգործնախարարը՝ ելույթ ունենալով «Միասնական Ռուսաստան» խմբակցության պատգամավորների առաջ:
Նման գիծը «առավել ցայտուն կերպով դրսևորվել է Ուկրաինայում», իսկ «գունավոր հեղափոխությունների» մեթոդները վերջին ամիսներին փորձել են «անցկացնել» Բելառուսում, ասել է նախարարը:
Բացի այդ, «ամերիկացիներն ու եվրոպացիները» սկսել են աշխարհաքաղաքական պայքար Մոլդովայի համար՝ «ընտրարշավի ընթացքում չխուսափելով բացահայտ քարոզչությունից»,-ավելացրել է Լավրովը:
«Հիմա նույնպես մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը, այդ թվում ՝ ռազմական, մեր սահմանների պարագծով, ներառյալ Կենտրոնական Ասիան և Անդրկովկասը», – եզրափակել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ալիևի Մոսկվա մեկնելու նպատակը. Պաշտոնական Կրեմլը հաստատեց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հ...
Փաշինյանը՝ վարչապետ, Կարապետյանը՝ ՊՆ, Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի և սոցհարցերի նախարար․ նախագահի նշանակումները
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Արշա...
Երևանը համաձայն չէ Մոսկվայի հետ. ինչ էր նշանակում Փաշինյանի արձագանքը․ Առաջին լրատվական
Շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրագործմանը, կառավա...
Ադրբեջանի նախագահը ընդունել է՝ ադրբեջանական զորքերի ՀՀ-ում գտնվելու փաստը․ ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարություններին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին հարցազրույցում արած հայտարարությամբ, ըստ էության, ընդունում է այն փաստը, որ ադրբ...