Հայտնի է Ալիևի Մոսկվա մեկնելու նպատակը. Պաշտոնական Կրեմլը հաստատեց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, հանդիպմանը նախատեսվում է քննարկել, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Նշվում է, որ երկու երկրների առաջնորդները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային արդիական խնդիրների շուրջ:
«Հիմնական ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտներին, այդ թվում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման խնդիրների լուծմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ենթադրվում է, որ նախագահները կքննարկեն նաև ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդման առանցքային հարցերը՝ առևտրային-ներդրումային և մարդասիրական գործակցության շեշտադրությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ հակամարտությունն ավարտված է, այժմ ժամանակն է մտածել խաղաղության մասին․ Ալիև
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն ավարտվել է, և արժե մտածել խաղաղության մասին: Այս առաջարկն արել է Ադրբեջանի նախագահ...
ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում ու մոնիտորինգ անցկացնել․ Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ասել է, որ անհրաժեշտության դեպքում ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին ու Հայաստանին...
ՊԵԿ նախագահին կփոխարինի Բադասյանը՞․ Հրապարակ
Հրապարակը գրում է․ «Հուլիսի 15-ին մենք լուր էինք գրել, որ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներ...
Երևանը համաձայն չէ Մոսկվայի հետ. ինչ էր նշանակում Փաշինյանի արձագանքը․ Առաջին լրատվական
Շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրագործմանը, կառավա...