ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հավատացնում եմ, որ մեր դիրքերն օր-օրի ամրապնդվում են. Հովիկ Աղազարյան
Պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական է, հետեւաբար այն հանգամանքը, որ նախարարը հրչաժարական է տվել, ոչ մի սարսափելի բան չկա, որովհետեւ գլխավոր շտաբն իր տեղում է եւ կատարում է իր վրա դրված բոլոր պարտականությունները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանում չկա ԱԳ նախարար, ԱԽ քարտուղար, երեկվանից էլ նաեւ պաշտպանության նախարար:
«Պաշտպանության նախարարը շատ կրեւոր քաղաքական շատոն է, ինքն ունի իր գործառույթների պարզ շրջանակը, որը Երասխում դեպքերի համար էլ է կարեւոր, բայց փաստորեն ունենք գործընթացներ, որոնք առաջացել են արտահերթ ընտրություններից հետո եւ պետք է իրենց տրամաբանական ավարտին հասցվեն: Ինչ վերաբերում է սահմանյին դեպքերին, գոյություն ունի ԳՇ, ԳՇ պետ, որոնք իրենց տեղերում են եւ կատարում են իրենց պարտականությունները: Այդ իմաստով պետք չէ անհանգստանալ»,-ասաց Աղազարյանը:
Անդրադառնալով մտահոգություններին, ըստ որոնց Երասխում տեղի ունեցող դեպքերով հակառակորդը Սյունիքի միջանցքի հարցն է փորձում լուծել, Աղազարյանն ասաց. «Թշնամին ոչ միայն Երասխում, այլեւ տարբեր տեղերում փորձում է ստեղծել օջախներ, որպեսզի հնարավոր ճնշումներ գործադրի մեր իշխանության վրա, որպեսզի բանակցային գործընթացում ունենա, իր կարծիքով ավելի բարենպաստ դիրքեր: Բայց ես հավատացնում եմ, որ մեր դիրքերն օր-օրի ամրապնդվում են, հետեւաբար, իրենք նկրտումները եւ այն հանգամանքը, որ Ալիեւը պնդում է, թե Ադրբեջանը հաղթել է Հայաստանին եւ այլն, այդ պահվածքը ցույց է տալիս, որ դա այդպես չի: Որովհետեւ հաղթող երկրի ղեկավարը իրեն այդպես չի պահում: Ուրեմն ինքը բան ունի կերակրելու իր ընդդիմությանը, իր ժողովրդին:
Մեր դիրքերն ամրապնդվում են այն իմաստով, որ ցավալի կորուստներից հետո մեր ժողովուրդը կատարեց իր ընտրությունը եւ գտնում է, որ ընդհանուր առմամբ երիտասարդ իշխանությունը, կառավարությունը պետությունը տանում է զարգացման ճիշտ ուղիով, որի արդյունքները տեսնում ենք արդեն այլ հարթություններում: Մասնավորապես, ԵՄ-ի կողմից հատկացվելիք 2,6 մլրդ եվրոյի ներդրումային ծրագրերի հետ կապված եւ այլ ոլորտներում»:
Դիտարկմանը, որ նույն Եվրոպան 44-օրյա պատերազմի օրերին լռում էր, երբ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ են գործում, ԱԺ պատգամավորն արձագանքեց. «համաշխարհային հանրությունը եւ համաշխարհային հանրության քաղաքական էլիտան տասնյակ տարիներ գտնում էր, որ ԼՂԻՄ-ի շուրջ ազատագրված հողերը ադրբեջանական հողեր են եւ պետք է վերադարձվեն: Ցավոք սրտի, այդ լռության մեջ գուցե այդ էլեմենտները կան»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես նմա՞ն եմ մարդու, որը վախենում է լրագրողներից․ Ալեն Սիմոնյան
Որոշում է կայացվել բարձրացնել անվտանգության աստիճանը։ Սա միակ որոշումը չէ, էլի կլինեն փոփոխություններ, որոնք միտված կլին...
Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց մանդատից
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի հայրենակիցնե...
Արմեն Չարչյանը վերցնելու է պատգամավորական իր մանդատը
Բժիշկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումը հրապարա...
Առուշ Առուշանյանի կալանավորման միջնորդության քննությունը նշանակվել է այսօր՝ ժամը 20։30-ին
Առուշ Առուշանյանի գործով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կալանավորման միջնորդության քննարկումը նշա...