Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկչություն է կանխել Մոսկվայում

Ռուս ուժայինները կանխել են Մոսկվայում նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի…

Ռուս ուժայինները կանխել են Մոսկվայում նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ:

«Մոսկվայում իրականացված գործողությունների արդյունքում Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել»,- հայտնել են գերատեսչությունից: Ծառայությունից հայտնել են, որ տղամարդը ծրագրում էր հուլիսին ինքնաշեն պայթուցիկ սարք պայթեցնել բազմամարդ վայրում:

Վերջինիս ստեղծած գաղտնարանում ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ են հայտնաբերվել, իսկ կապի միջոցներում՝ սարքը պատրաստելու ցուցումներ, ինչպես նաև նամակագրություն Սիրիայում գտնվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների հետ:

 

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե իմ հրեա ընկեր Լապշինը պնդում է, որ ես ստում եմ, գուցե բաց հրապարակե՞նք մեր խոսակցությունները. Հոխիկյանի արձագանքը

«Այսօր ինձ զանգել էր Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկինում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը և պնդում էր, որ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250