18:40-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ինտենսիվ փոխհրաձգություն է
Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Մասնավորապես, ժամը 18:40-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ ցանկացած նման գործողություն արժանանալու է հայկական կողմի կոշտ արձագանքին: Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ. ՊՆ
Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային...
Ադրբեջանական ԶՈՒ-երը 15:30-ից վերսկսել են կրակը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանական ԶՈՒ-երը այսօր ժամը 15:30-ից վերսկսել են կրակը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին Auroranews-ին...
Ադրբեջանը գերի է վերցրել Մարտունու բնակչին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել է ահազանգ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարմ...
ՊԲ զիծառայողը դեռևս չպարզված հանգամանքներում մահացու վիրավորում է ստացել
Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, հյուսիսային ու...