ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահաբեկիչները հարձակվել են Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Ֆրանսիայում գտնվող վիլլայի վրա
Հուլիսի 10-ին ահաբեկիչները հարձակվել են Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամ Տիգրան Արզաքանցյան կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի Ֆրանսիայում գտնվող վիլլայի վրա: Ըստ Ռոտենբերգի գրառման՝ ահաբեկիչները բռնագրավել են վիլլան և հաստատվել այնտեղ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արզաքանցյանի կինը, նա, մասնավորապես, գրել է.
«Հուլիսի 10-ին Ֆրանսիայում գտնվող իմ վիլլան բռնազավթվել է Չեչնիայից ժամանած արմատական ահաբեկիչների կողմից։ Նրանք իմ աշխատակիցներին բռնի ուժով վտարել են տարածքից, ծեծել պահակներին և կառավարչին, կոտրել տեսախցիկները, կողպեքները, փոխարինել նորով, բռնագրավել վիլլան և հաստատվել այնտեղ: Պատվիրատուները ռուս խոշոր օլիգարխներ են, ովքեր չեն սիրում իմ ակտիվ գործունեությունը: Անուններն արդեն հայտնի են։ Հայտնի է նաև այն գումարը, որը նրանք վճարել են չեչեններին: Ֆրանսիայի ժանդարմերիան և ոստիկանությունը մի անգամ եկան և ասացին, որ իրենք «դրան չեն խառնվի»։ Կա տեսանյութ, որում ոստիկանությունը համագործակցում է ահաբեկիչների հետ: Բոլոր մասնակիցների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել՝ առանց բացառության։ Ամեն ինչ դեռ առջևում է․․․»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե իմ հրեա ընկեր Լապշինը պնդում է, որ ես ստում եմ, գուցե բաց հրապարակե՞նք մեր խոսակցությունները. Հոխիկյանի արձագանքը
«Այսօր ինձ զանգել էր Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկինում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը և պնդում էր, որ...
18:40-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ինտենսիվ փոխհրաձգություն է
Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Մասնավորապես, ժամը 18...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկչություն է կանխել Մոսկվայում
Ռուս ուժայինները կանխել են Մոսկվայում նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ–ում անցած 6 ամսում պատահարների հետևանքով մահացել է 53 հետիոտն. Ոստիկանություն
Հայաստանում անցած վեց ամսվա ընթացքում տեղի ունեցած 2169 պատահարից 516-ը վրաերթ է, որից 327-ը տեղի է ունեցել մայրաքաղաքու...