«Առայժմ, իրոք, ստիպված ենք աշխատել բարդ պայմաններում». Պեսկովը մեկնաբանել է Եվրոմիության պատժամիջոցների երկարաձգում
Չկա ոչ մի նորություն նրանում, որ Եվրոմիությունը երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Առայժմ, իրոք, ստիպված ենք աշխատել բարդ պայմաններում։ Իհարկե, նման որոշումները ոչ մի կերպ նոր հեռանկարներ չեն բացում Մոսկվայի և Բրյուսելի միջև հարաբերությունների կարգավորման համար»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա նաև պատասխանել է հարցին, թե ինչպես է դա փոխկապակցված Ֆրանսիայի և Գերմանիայի՝ Ռուսաստանի հետ գագաթնաժողով անցկացնելու գաղափարի հետ։
«Գիտեք, որ Եվրոմիությունում տարբեր տեսակետներ կան Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններ կառուցելու վերաբերյալ»,- պարզաբանել է Պեսկովը։
Ավելի վաղ հայտել էինք, որ ԵՄ ԱԳ նախարարները երկարաձգել են Ռուսաստանի դեմ 7 տարի առաջ սահմանված պատժամիջոցները՝ մինչև 2022 թվականի հունվարի 31-ը:
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը` Փաշինյանի և Պուտինի միջև ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ հայտարարություն է արել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սա...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ի՞ նչ են քննարկել երկու ղեկավարները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Կողմե...
Ֆրանսիայի դեսպանը պատասխանել է, թե ինչու է մերժել Բաքվի` Շուշի մեկնելու հրավերը
ԱՄՆ դեսպանությունից հետո Ֆրանսիայի դեսպանատունն է պատասխանել haqqin.az-ի խմբագրական խորհրդի հարցմանն այն մասին, թե ինչ շ...
«Հայաստան» դաշինքը պատրաստ է դիմել անգամ ամենածայրահեղ քայլերի
«Հայաստան» դաշինքը պատրաստ է դիմել անգամ ամենածայրահեղ քայլերի պետությունը կործանումից փրկելու համար։ Այսօր հրավիրված աս...