Պեսկովը` Փաշինյանի և Պուտինի միջև ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ հայտարարություն է արել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում:
Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նրանք կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր:
Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։
Նմանատիպ հոդվածներ
Սերգեյ Լավրովը կհանդիպի Մևլութ Չավուշօղլուի հետ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Անթալիա, որտեղ բանակցություններ կվարի Թուրքիայի արտգործնա...
Փաշինյանը ոչինչ չունի՞ ասելու, փակագծեր բացելու, թե Մոսկվայում ինչ որոշումների մասին էր հիշեցնում Պուտինը. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Փաշինյանը ոչինչ չունի՞ ասելու, փակագծեր բացելու, թե...
Սահմանապահների հարցը և ոչ միայն. ինչի մասին են խոսելու Մոսկվայում Փաշինյանն ու Պուտինը
Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո սա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ...
Պատասխանն ակնհայտ է. Լավրովը՝ Աֆղանստան ռուսական զորք մտցնելու հնարավորության մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Աֆղանստան ռուսական զորք մտցնելու հնարավորության մասին հարցը, հայտ...