Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ի՞ նչ են քննարկել երկու ղեկավարները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մասնավորապես, գերիների վերադարձի խնդրին և տարածաշրջանային ճանապարհների վերագործարկմանը:
Քննարկվել են նաև տնտեսության և պաշտպանության ոլորտներում երկկողմ համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցերը:
Տարածաշրջանում տիրող իրավիճակի համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է խաղաղության և կայունության պահպանության առումով ՌԴ առանցքային դերակատարումը: Կողմերը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը:
Նմանատիպ հոդվածներ
Նոր տարածքնե՞ր. ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ընտրություններից ուղիղ 1 ամիս անց Հայաստանի սահմանին սկսված էսկալացիան, ըստ որոշ տեղեկ...
Հաստատվեց. հայտնի է, թե ով է ԱԺ–ում «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարը
«Հայաստան» դաշինքի այսօրվա նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ...
ՀՀ իշխանությունները Ադրբեջանին են հանձնել պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր. «Փաստինֆո»
ՀՀ իշխանությունները Ադրբեջանին են հանձնել պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Բայդենը ասել է, թե ինչ է զգացել` իր և Պուտինի հանդիպման ժամանակ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լիովին գիտակցել է, որ ամերիկյան վարչակազմի ղեկավարն է՝ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպ...